Երևանի քաղաքապետարանի թիվ 4 կլինիկական ծննդատունը, իսկ 01.04.2004թ-ից` "Սուրբ Գրիգոր Լուսավորիչ" բժշկական կենտրոնի ծննդատուն, հիմնադրվել է 1984 թ-ին:
Ծննդատունն ունի 6 հարկ և 6 բաժանմունք, որոնք են`
1. կանանց կոնսուլտացիա
2. հղիների պաթոլոգիայի բաժանմունք
3. մանկաբարձական բաժին
4. նորածնային բաժանմունք
5. գինեկոլոգիայի բաժանմունք
6. անեսթեզիոլոգիայի և դոնորական արյան բաժանմունք
Ինչպես նաև`
- արհեստական բեղմնավորման ծառայություն
- լաբորատորիա
- դեղատուն
<Սուրբ Գրիգոր Լուսավորիչ> ԲԿ-ի ծննդատան կանանց կոնսուլտացիայի ծառայություններից օգտվում է յուրաքանչյուր կին` համապատասխան տեղամասային մանկաբարձ-գինեկոլոգի կողմից բացարձակ անվճար, լինի դա պրոֆիլակտիկ հետազոտություն, բուժում , թե հղիություն:
<Սուրբ Գրիգոր Լուսավորիչ> ԲԿ-ի ծննդատունը հագեցած է ժամանակակից նորագույն դիագնոստիկ միջոցներով և լաբորատոր սարքավորումներով, ինչպես նաև բարձրակարգ մասնագետներով:
Ծննդատունը գտնվում է <Սուրբ Գրիգոր Լուսավորիչ> ԲԿ-ի կազմի մեջ, ուստի մենք երբեք հղիներին չենք ուղեգրում այլ հաստատություններ` նեղ մասնագիտական խորհրդատվության և լաբորատոր հետազոտությունների:
Անհրաժեշտության դեպքում հղիները ստացիոնար բուժում են ստանում բարձր ռիսկի հղիների բաժանմունքում, որը նույնպես հագեցած է լավագույն մասնագետներով և սարքավորումներով:
Ծննդատան նորածնային բաժանմունքն իր մեջ ներառում է ինչպես ֆիզիոլոգիական (առողջ և հասուն նորածինների համար), այնպես էլ ռեզնիմացիոն բաժանմունք (անհաս և հիվանդ նորածինների համար), որը հագեցած է ժամանակակից բարձրակարգ սարքավորումներով և հմուտ մասնագետներով անհաս, այդ թվում մինչև 1000 գր. Քաշով ծնված նորածինների խնամքը կազմակերպոլու համար:
Ծննդատան գինեկոլոգիական բաժանմունքում կատարվում է հիվանդաների ինչպես կոնսերվատիվ (դեղորայքային) բուժում, այնպես էլ լայնածավալ գինեկոլոգիական վիրահատություններ:
Ծննդատանաը գործում է արհեստական բեղմնավորման ծառայություն, որտեղ առաջատար մասնագետների օգնությամբ կատարվում է անպտուղ զույգերի լրիվ ծավալով հետազոտությունների բուժում, անհրաժեշտության դեպքում նաև ահրեստական բեղմնավորում (ինսեմինացիա):
Ծննդատունն ունի իր առանձին կաթսայատունը, որը ապահովում է տարվա ցուրտ ամիսներին բաժանմունքներում անհրաժեշտ ջերմային ռեժիմ ինչպես ծննդկաների, այնպես էլ նորածինների համար: Բժշկական կենտրոնն ունի նաև իր սեփական թթվածնի կայանը, որից կենտրոնացված ձևով սնուցվում է նաև ծննդատունը:
Ծննդատան հիվանդասենյակները նախատեսված են 1 կամ 2 մահճակալի համար և ունեն իրենց սանհանգույցը` մշտապես սառը և տաք ջրով, որոնք տրամադրվում են բացառապես անվճար: Կան նաև վճարովի երկսենյականոց սենյակներ: