ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՔՈԼԵՋԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
Ուսման տևողությունը 3 տարի է:
ՈՒսումնառությունն իրականացվում է միայն վճարովի հիմունքներով: Քոլեջ կարող են դիմել միջնակարգ կրթությամբ, միջին մասնագիտական և բարձրագույն կրթություն ունեցող անձինք: Քոլեջում ընդունելությունն իրականացվում է ընդունելության քննության ՙԿենսաբանություն՚ առարկայի արդյունքների հիման վրա:
Քոլեջում դիմորդի փաստաթղթերն ընդունվում են մինչև նոյեմբերի 20–ը, աշխատանքային օրերին ժամը 900-ից 1600:
Դիմորդը ընդունող հանձնաժողովին անձամբ ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը.
- դիմում
- կրթության մասին փաստաթուղթ
- 4 լուսանկար (3x4 չափի)
- անձը հաստատող փաստաթուղթ /անձնագիր կամ զինվորական գրքույկ կամ ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության բաժինների կողմից տրվող անձը հաստատող ժամանակավոր փաստաթուղթ, կամ կացության վկայական, կամ փախստականի վկայական/
- տեղեկանք առողջական վիճակի մասին (ձև N 086/ու)
- տեղեկանք բնակության վայրի մասին
- կցագրման վկայական /զին. կոմիսարիատից/
- արտոնության իրավունքը հաստատող փաստաթուղթ / եթե առկա է /
- տեղեկանք աշխատանքի վայրից /առկայության դեպքում/
Ընդունելության կազմակերպման ու անցկացման համար դիմորդը նախապես վճարում է 1000
Ուսման վճարը մեկ տարվա համար կազմում է 180.000 հազար դրամ:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել քոլեջի ընդունող հանձնաժողով:
ՀԱՍՑԵՆ՝ ք. Երևան, Նոր Նորքի IIIզ. Գյուրջյան 10:
ՀԵՌԱԽՈՍՆԵՐ՝ 010-67-36-02, 010-67-36-03
Երկարատև հիվանդությունից հետո 89 տարեկանում կյանքից հեռացել է հայոց լեզվի ճանաչված մասնագետ, Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանի տատիկը՝ <<Սուրբ Գրիգոր Լուսավորիչ>> ԲԿ-ի տնօրեն Արա Մինասյանի մայրը՝ Նինել Գասպարի Մինասյանը։
Ուշադրություն՝ ԱԿՑԻԱ. դիմավորենք օրը գեղեցիկ ու ինքնավստահ, իսկ տարին սկսենք երիտասարդ ու գրավիչ տեսքով՝ մասնագետի որակյալ ու պրոֆեսիոնալ լուծումներով:
ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ Տոնական ԱԿՑԻԱ ընդհանուր վիրաբուժության բաժանմունքում
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ <<Սուրբ Գրիգոր Լուսավորիչ>> բժշկական կենտրոնի պետական բժշկական քոլեջը հայտարարում է 2017-2018 թվականների ուսումնական տարվա ընդունելություն՝ • Քույրական գործ • Մանկաբարձական գործ • Դեղագործություն • Բուժական կոսմետոլոգիա Ընդունելությունը կատարվում է ինչպես անվճար, այնպես էլ վճարովի տեղերի համար հիմնական ընդհանուր (9-ամյա) և միջնակարգ լրիվ (12-ամյա) կրթությամբ դիմորդների համար: Փաստաթղթերը ընդունվում են ամեն օր մինչև օգոստոսի 18-ը յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 10.00-16.00-ը: Լրացուցիչ տեղեկությունների համար գրել կամ դիմել քոլեջի ընդունող հանձնաժողով՝ Նոր Նորքի 3-րդ զանգված, Գյուրջյան 8, <<Սուրբ Գրիգոր Լուսավորիչ>> բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի մասնաշենք 5-րդ հարկ: Հեռ.՝ 010 67 36 02, 010 67 36 03
Առողջապահության ֆրանսիական օրեր Հայաստանում