«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» Բժշկական Կենտրոն
Շտապ օգնության արտագնա
ծառայություն ՀՀ–ի տարածքում
Հեռ.
86 – 06, 099 038 606

Նորություններ

ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՔՈԼԵՋԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

Ուսման
տևողությունը 3 տարի է: ՈՒսումնառությունն իրականացվում է միայն վճարովի հիմունքներով: Քոլեջ կարող են դիմել միջնակարգ կրթությամբ, միջին մասնագիտական և բարձրագույն կրթություն ունեցող անձինք: Քոլեջում ընդունելությունն իրականացվում է ընդունելության քննության ՙԿենսաբանություն՚ առարկայի արդյունքների հիման վրա

Քոլեջում դիմորդի փաստաթղթերն ընդունվում են մինչև նոյեմբերի 20ը, աշխատանքային օրերին ժամը 900-ից 1600:

Դիմորդը ընդունող հանձնաժողովին անձամբ  ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը.

  •             դիմում
  •             կրթության մասին փաստաթուղթ
  •             4 լուսանկար (3x4 չափի)
  •             անձը հաստատող փաստաթուղթ /անձնագիր կամ զինվորական գրքույկ կամ ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության բաժինների կողմից տրվող անձը հաստատող ժամանակավոր փաստաթուղթ, կամ կացության վկայական, կամ փախստականի վկայական/
  •             տեղեկանք առողջական վիճակի մասին (ձև N 086/ու)
  •             տեղեկանք բնակության վայրի մասին
  •             կցագրման  վկայական  /զին. կոմիսարիատից/
  •             արտոնության իրավունքը հաստատող փաստաթուղթ / եթե առկա է /
  •             տեղեկանք աշխատանքի վայրից /առկայության դեպքում/
  •   

Ընդունելության կազմակերպման ու անցկացման համար դիմորդը նախապես վճարում է 1000

    Ուսման վճարը մեկ տարվա համար կազմում է 180.000 հազար դրամ:

    Լրացուցիչ տեղեկությունների  համար դիմել քոլեջի ընդունող հանձնաժողով:

           

 ՀԱՍՑԵՆ՝   ք. ԵրևանՆոր Նորքի  IIIզ. Գյուրջյան 10:    

  ՀԵՌԱԽՈՍՆԵՐ՝ 010-67-36-02,  010-67-36-03


Մանկական պլաստիկ վիրահատություններ 24.01.2013

Մանկական պլաստիկ վիրահատություններ

ԱՌԴԱ Բարեգործական Հիմնադրամը` Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցի հետ համագործակցությամբ, կազմակերպում է պլաստիկ վիրահատություններ սույն թվականի փետրվար ամսին: Վիրահատությունները  կիրականացվեն  <ՍՄՍ>, Վելլորի Պլաստիկ և Վերակառուցողական բաժանմունքի բազմամյա փորձ ունեցող վիրաբույժ` Էլվինո Բարրետոյի կողմից  (CMC -Christian Medical Center):

 

ԱՌԴԱ Հիմնադրամը բարեգործական կազմակերպություն է,  որն իրականացնում է բարեգործական պլաստիկ վիրաբուժության ծրագրեր երեխաների` բնածին արատները,  հետվնասվածքային ձևափոխությունները շտկելու համար:

Բժ. Էլվինո Բարրետոն բարձր որակավորում ունեցող  վիրաբույժ է` Պլաստիկ և Վերակառուցողական վիրաբուժության բնագավառում: Աշխատում է Հնդկաստանի առաջնային բժշկական հաստատություններից մեկում`ՍՄՍ (Քրիստոնեական Բժշկական համալսարանակն հիվանդանոց), Վելլոր: 

<ՍՄՍ> Վելլորի պլաստիկ վիրաբույժի  մասնակցությամբ կատարվող վիրահատությունները կիրականացվեն < Սբ. Գրիգոր Լուսավորիչ> հիվանդանոցում սույն թվականի փետրվար 7-ից- մինչև մարտի 3: Վիրահատությունների ծրագրում կընդգրվեն  1 տարեկանից µ³ñÓñ ÙÇÝ㨠19 տարեկան երեխաները:

Վիրահատության համար կարող են գրանցվել հետևյալ հիվանդություններով երեխաները`

  • Քիմքի, շրթունքի փեղեքումներ  (նապաստակի շրթունք, գայլի երախ, կրկնվող  դեպքեր, խուղակներ և այլն),
  • Վերջույթների արատներ` սինդակտիլիա (սերտաճած մատեր),պոլիդակտիլիա  (բազմամատություն),
  • Որոշ տեսակի և մեծության հեմանգիոմաներ, տերատոմներ, որոնք գտնվում են մարմնի այնպիսի հատվածներում, որ առաջացնում են նորմալ գործառույթի խանգարում
  • Հետվնասվածքային, հետայրվածքային կոնտրակտուրաներ,
  • Որոշ տեսակի դիմածնոտային արատներ, ձևափոխություններ: 

Երեխաները` պտոզով, քթի միջնապատի ախտաբանական ձևափոխությամբ, արտաքին ականջի արատներով նույնպես կարող են դիմել, սակայն ընտրությունը կատարվելու է  վիրահատող վիրաբույժ` Դր Էլվինո Բարրետոյի կողմից:

 

Հիմքում դրված է ՖՈՒՆԿՑԻԱՅԻ վերականգնման հարցը, և ոչ թե կոսմետիկ վիրահատությունները:

Վիրահատության համար դիմորդները կարող են գրացվել բժշկական ծրագրի տնօրեն` Բժ. Սյուզաննա Ոսկանյանի մոտ հետևյալ հեռախոսահամարներով` 055 583914, 099583914: Կամ կապնվել էլեկտրոնային փոստով ` vosksyuzanna2002@yahoo.com

Գրանցման վերջնաժամկետը` փետրվարի 1, 2013: 

Շտապ օգնություն 2007թ.-ից հուլիս ամսից “Սուրբ Գրիգոր Լուսավորիչ” ԲԿ-ում գործում է շուրջօրյա շտապ օգնության արտագնա ծառայությունը:
Պոլիկլինիկա "Սուրբ Գրիգոր Լուսավորիչ" ԲԿ մանկական պոլիկլինիկան սպասարկում է Նոր Նորք համայնքի I – VI զանգվածների և Ջրվեժի շենքերի:
Ծննդատուն Երևանի քաղաքապետարանի թիվ 4 կլինիկական ծննդատունը ` 01.04.2004թ-ից "Սուրբ Գրիգոր Լուսավորիչ" Բժշկական կենտրոնի ծննդատուն, հիմնադրվել է 1984 թ-ին:
Պետ. բժշկական քոլեջ “Սուրբ Գրիգոր Լուսավորիչ” ԲԿ-ի պետական բժշկական քոլեջ