fb linkedin insta youtube

«Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի և Արդարադատության նախարարության մասնակցությամբ իրականացվում է «Ազդարարի՛ր, Հայաստան» ծրագիրը

24.01.2025

ՀՀ Արդարադատության նախարարության նախաձեռնությամբ ԱՄՆ ՄԶԳ ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Հայաստան Բարեվարքություն» ծրագրի շրջանակներում հայտարարված մրցույթի ընթացքոuմ հաղթած «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի և Արդարադատության նախարարության մասնակցությամբ իրականացվում է «Ազդարարի՛ր, Հայաստան» ծրագիրը։

Ծրագրի նպատակն է իրականացնել ազդարարման համակարգի հանրային իրազեկում, համակարգի վերաբերյալ հասարակության տարբեր խմբերի ընկալումների փոփոխմանն ուղղված միջոցառումներ, ազդարարման միասնական հարթակից օգտվելու թվային գիտելիքների բարձրացում։ Ծրագրի շրջանակներում արդեն իսկ Երևանում և ՀՀ 4 մարզերում իրականացվել են ազդարարման համակարգերի վերաբերյալ վերապատրաստումներ ավելի քան 600 ուսանողների, աշակերտների, ուսուցիչների, մասնավոր հատվածի և ՏԻՄ ներկայացուցիչների համար։

«Ազդարարի՛ր, Հայաստան» ծրագրին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով՝ www.azdararir.am

Այլ նորություններ

subscribeIconԲաժանորդագրվեք մեր նորություններին

Օգտվելով այս կայքի ծառայություններից՝ Դուք հաստատում եք Ձեր համաձայնությունն անձնական տեղեկատվության մշակման հարցում

close

Շնորհակալություն

Ձեր կարծիքը կարևոր է մեզ համար
Գլխավոր