Այգեպան
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնն աշխատանքի է հրավիրում այգեպանների․
Պարտականություններ
- Տարածքի կանոնավոր մաքրում
- Խոտահատում և թփերի ձևավորում
- Ծառերի և ծաղիկների խնամք
- Բույսերի հիվանդությունների կանխարգելում և բուժում
- Այգեգործական գործիքների խնամք
Պահանջներ
- Բույսերի խնամքի և հիմնական այգեգործական հմտությունների իմացություն
- Պատասխանատվության զգացում, կարգապահություն
- Աշխատանքի հանդեպ նվիրվածություն և թիմում աշխատելու կարողություն
Աշխատանքային գրաֆիկ
- 5-օրյա աշխատանքային գրաֆիկ․ 09։00-18։00
Աշխատանքային պայմաններ
- Բարձր աշխատավարձ
- Գործում է աշխատակիցների առողջության ապահովագրություն
Աշխատանքի համար անհրաժեշտ է մոտենալ բժշկական կենտրոնի մարդկային ռեսուրսների կառավարման բաժին։