Գիտական սեմինար նեֆրոլոգների համար
Հոկտեմբերի 2-ին մեր կենտրոնը հյուրընկալելու է պրոֆեսոր Լիոնել Ռոստենին՝ Ֆրանսիայի Գրենոբլ-Ալպեր համալսարանական հիվանդանոցի նեֆրոլոգիայի, հեմոդիալիզի, աֆերեզի և տրանսպլանտացիայի բաժանմունքի ղեկավարին։
Միջոցառումը ներառում է պրոֆեսորի դիտորդական շրջայց կենտրոնում և գիտական սեմինար, որը կազմակերպվում է Հայկական Նեֆրոլոգիական Ասոցիացիայի հետ համատեղ։
📌 Խորագիր – «Երիկամային իմուն միջնորդավորված սուր իրավիճակներ․ կլինիկական, ախտաբանական և բուժական հեռանկարներ»
📌 Անցկացման վայրը – Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ
📌 Ժամանակը – 2025 թ․ հոկտեմբերի 2, ժամը 11:00–13:00
📌 Լեզուն – Անգլերեն
📌 Ծրագիր – կցված է
🔗 Գրանցվելու համար՝ https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSdAf0jD1ny-gOZ7xnZX0Qid5dKt2H8AwmZURvmD37gLtINYRQ/viewform
Սիրով հրավիրում ենք բոլոր նեֆրոլոգներին և հետաքրքրված մասնագետներին մասնակցելու։