fb linkedin insta youtube

«Առողջ մայրեր՝ հանուն հուսադրող ապագայի»․ «Միջոցառում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ծննդատանը»

23.07.2025

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում անցկացված միջոցառման ընթացքում ԱՀԿ-ն՝ համագործակցելով ՀՀ առողջապահության նախարարության, ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հետ, մեկ անգամ ևս շեշտեց կանանց և երեխաների առողջության պահպանման կարևորությունը Հայաստանում։
Այս համատեղ նախաձեռնությունը կազմակերպվել էր 2025 թվականի Առողջության համաշխարհային օրվա շրջանակում՝ «Առողջ սկիզբ, լիահույս ապագա» խորագրով արշավի շրջանակներում՝ ուշադրությունը կենտրոնացնելով մայրական և նորածնային առողջության վրա՝ որպես հանրային առողջապահության կարևորագույն ուղղություններից։ Բաց զրույցները՝ կրծքով կերակրման, հոգեկան բարեկեցության, հղիության ընթացքում զգացմունքային աջակցության և մայրական խնամքի թեմաներով, հարթակ ստեղծեցին քննարկումների, փորձի փոխանակման և ոգեշնչող ելույթների համար։
Միջոցառման նպատակն էր ստեղծել ապահով և աջակցող միջավայր, որտեղ բարձրաձայնվեցին այն ամենակարևոր հարցերը, որոնց բախվում են հղի և կրծքով կերակրող կանայք իրենց առօրյայում։

https://www.youtube.com/watch?v=L3VLlsWWTTw

Այլ նորություններ

subscribeIconԲաժանորդագրվեք մեր նորություններին

Օգտվելով այս կայքի ծառայություններից՝ Դուք հաստատում եք Ձեր համաձայնությունն անձնական տեղեկատվության մշակման հարցում

close

Շնորհակալություն

Ձեր կարծիքը կարևոր է մեզ համար
Գլխավոր