Սեպտեմբերի 17-ը ամբողջ աշխարհում նշվում է որպես Պացիենտների անվտանգության համաշխարհային օր։ Այս տարի ԱՀԿ-ի թեման էր․ «Անվտանգ խնամք յուրաքանչյուր նորածնի և յուրաքանչյուր երեխայի համար». կարգախոսով՝ «Պացիենտի անվտանգությունը սկզբից»։ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը առաջինն է Հայաստանում, որ միացավ այս կարևոր արշավին։
Նորածիններն ու երեխաները առողջապահական համակարգում ամենախոցելի խմբերից են, և անապահով խնամքը նրանց համար կարող է ունենալ երկարատև ու անդառնալի հետևանքներ։
Միջոցառման նպատակը ոչ միայն բարձրացնել հասարակության տեղեկացվածությունը, այլև ստեղծել համագործակցության հարթակ բժիշկների, ծնողների, ՀԿ-ների և կրթական կառույցների համար։
Մանրամասները՝ տեսանյութում https://www.youtube.com/watch?v=R5tHJqMrjNU&t=6s