fb linkedin insta youtube

Էնդոկրինոլոգիական ծառայություն

Շտապ և անհետաձգելի բժշկական օգնության ընդունարան
Ինտենսիվ խնամքի բաժանմունք
Հեմոդիալիզի բաժանմունք
Անեսթեզիոլոգիական բաժանմունք
Քիմիաթերապիայի ծառայություն
Վերականգնողական ծառայություն
Ախտաբանաանատոմիական բաժանմունք
Արյան բանկի և տրանսֆուզիոլոգիայի ծառայություն
Համաճարակաբանական ծառայություն
Պացիենտների սպասարկման և էլեկտրոնային համակարգերի բաժին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի Էնդոկրինոլոգիական ծառայությունը գտնվում է ընդհանուր թերապիայի բաժանմունքում և տեղակայված է թերապևտիկ մասնաշենքի 6-րդ հարկում (C6)։

Ծառայությունը նաև ուսումնական բազա է։

Ռևմատոլոգիական ծառայությունը ախտորոշում և բուժում է հետևյալ հիվանդություններ:

Ծառայության որակն ու բարձրակարգ սպասարկումն ապահովում են պրոֆեսիոնալ մասնագետներ, որոնք ճանաչված են Հայաստանի Հանրապետությունում և դրա սահմաններից դուրս։

Էնդոկրինոլոգիական ծառայության շրջանակներում բժշկական օգնություն և սպասարկում կարող են ստանալ հետևյալ հիվանդություններով պացիենտները.

  • շաքարային դիաբետ` տիպ 1, տիպ 2
  • գեստացիոն դիաբետ
  • ստերոիդ դիաբետ
  • պանկրեատոգեն դիաբետ
  • ճարպակալում՝ նախադիաբետ
  • հանգուցավոր խպիպ
  • դիֆուզ տոքսիկ խպիպ
  • թիրեոիդիտներ
  • հիպոթիրեոզ
  • վահանաձև գեղձի քաղցկեղ

Էնդոկրին ծառայությունը զբաղվում է նաև ավելի հազվադեպ հանդիպող էնդոկրին հիվանդությունների բուժմամբ և ախտորոշմամբ, ինչպիսիք են հարվահանաձև գեղձի հիվանդությունները, մակերիկամների հիվանդությունները, հիպոթալամո-հիպոֆիզար համակարգի հիվանդությունները, քրոմոսոմային հիվանդությունները:

Ծառայությունը ապահովված է ժամանակակից լաբորատոր-գործիքային հետազոտությունների հնարավորությամբ:

էնդոկրին ծառայությանը զուգահեռ լայն թափով զարգանում են էնդոկրին և բարիատրիկ վիրաբուժությունները:

Մեր մասնագետները

Հերմինե Դանիելյան Էնդոկրինոլոգիական ծառայության ղեկավար Ավելին
Լիանա Դարաբյան Ներզատաբան Ավելին
gallery
subscribeIconԲաժանորդագրվեք մեր նորություններին

Օգտվելով այս կայքի ծառայություններից՝ Դուք հաստատում եք Ձեր համաձայնությունն անձնական տեղեկատվության մշակման հարցում

close

Շնորհակալություն

Ձեր կարծիքը կարևոր է մեզ համար
Գլխավոր