«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի սրտաբանական բաժանմունքը տեղակայված է թերապևտիկ մասնաշենքի 5-րդ հարկում (C5)։
Բաժանմունքն ուսումնական բազա է մի շարք կրթական հաստատությունների համար։
Բաժանմունքում կատարվում են հետևյալ գործիքային հետազոտությունները.
- Էլեկտրասրտագրություն՝ ԷՍԳ
- Էխոսրտագրություն՝ ԷխոՍԳ
- Հոլթեր-մոնիթորինգ
- Տրեդմիլ-թեստ
Սրտաբանական բաժանմունքում ախտորոշվում և բուժվում են հետևյալ հիվանդությունները.
- Սրտի իշեմիկ հիվանդություն
- Լարման ստենոկարդիա I-IV (CCS)
- Անկայուն ստենոկարդիա (Braunwald)
- Սրտամկանի սուր ինֆարկտ` առանց ST էլևացիայի
- Սրտամկանի սուր ինֆարկտ ST էլևացիայով
- Սրտամկանի սուր ինֆարկտ` առանց կորոնար անոթների օբստրուկցիայի (MINOCA)
- Սրտի ռիթմի և հաղորդականության խանգարումներ
- Նախասրտերի ֆիբրիլյացիա
- Նախասրտերի թրթռում
- Վերփորոքային տախիկարդիա
- Փորոքային տախիկարդիա
- Վերփորոքային էքստրասիստոլիկ առիթմիա
- Փորոքային էքստրասիստոլիկ առիթմիա
- Սինուսային բրադիառիթմիա, տախիկառիթմիաներ
- Նախասիրտ_փորոքային պաշարումներ(ժամանակավոր ռիթմավարի տեղադրում)
- Սրտային անբավարարություն
- Սուր սրտային անբավարարություն
- Խրոնիկ սրտային անբավարարություն I-IV ֆդ (NYHA), (HFpEF, HFmrEF, HFrEF -ESC)
- Զարկերակային հիպերտենզիա-I-III աստ (ESC)
- Սրտի փականային հիվանդություն
- Ինֆեկցիոն էնդոկարդիտ
- Պերիկարդիտներ
- Կարդիոմիոպաթիաներ
- Իշեմիկ կարդիոմիոպաթիա
- Դիլատացիոն կարդիոմիոպաթիա
- Ռեստրիկտիվ կարդիոմիոպաթիաներ
- Հիպերտրոֆիկ կարդիոմիոպաթիաներ
- Միոկարդիտ
Բաժանմունքում գործում է նաև սրտաբանական ինտենսիվ թերապիայի ծառայությունը։