fb linkedin insta youtube

Հեմոդիալիզի բաժանմունք

Շտապ և անհետաձգելի բժշկական օգնության ընդունարան
Ինտենսիվ խնամքի բաժանմունք
Հեմոդիալիզի բաժանմունք
Անեսթեզիոլոգիական բաժանմունք
Քիմիաթերապիայի ծառայություն
Վերականգնողական ծառայություն
Ախտաբանաանատոմիական բաժանմունք
Արյան բանկի և տրանսֆուզիոլոգիայի ծառայություն
Համաճարակաբանական ծառայություն
Պացիենտների սպասարկման և էլեկտրոնային համակարգերի բաժին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի հեմոդիալիզի բաժանմունքը տեղակայված է թերապևտիկ մասնաշենքի 3-րդ հարկում (C3)։

Բաժանմունքն ամբողջությամբ հիմնանորոգված է՝ միջազգային չափանիշներին համապատասխան, հագեցած՝ վերջին սերնդի սարքավորումներով։

Տեղադրված են բարձրորակ ու հարմարավետ բազկաթոռներ, որոնք նստելիս անմիջապես ֆիքսում են պացիենտի մարմնի զանգվածը:

Սա հնարավորություն է տալիս առանց նախապես կշռվելու նստել ու ստանալ միջամտությունը:

Հարմար է հատկապես այն պացիենտներին, որոնք ունեն տեղաշարժվելու խնդիր կամ անդամահատված ստորին վերջույթ:

Միջամտության ողջ ընթացքում քաշն արձանագրվում է, բացառելով օրգանիզմից անհրաժեշտից ավելի հեղուկի դուրս բերումը:

Պացիենտն իր հայեցողությամբ կարող է փոխել դիրքը՝ պառկած, կիսանստած կամ նստած:

Կահավորված է նաև ջրի ֆիլտրացման համակարգը:

Միջամտությունները կազմակերպվում են բացառապես բարձրորակ բժշկական նշանակության ապրանքներով, դեղորայքով և միանվագ քարթրիջներով ու ֆիլտրերով։

Բաժանմունքում իրականացվում է նաև պլազմաֆերեզ։

Երիկամ-փոխարինող թերապիայի կարող են հանգեցնել հետևյալ հիվանդությունները․

Բուն երիկամային հիվանդություններ․

  • քրոնիկական պիելոնեֆրիտ
  • քրոնիկական գլոմերուլոնեֆրիտ, ֆոկալ գլոմերուլոսկլեռոզ և իդիոպաթիկ գլոմերուլոնեֆրիտ
  • թաղանթապրոլիֆերատիվ գլոմերուլոնեֆրիտ
  • միզաքարային հիվանդություն
  • օբստրուկտիվ ուրոպաթիա
  • քրոնիկական տուբուլոինտերստիցիալ նեֆրիտ
  • երիկամների պոլիկիստոզ հիվանդություն
  • քրոնիկական տուբուլոինտերստիցիալ նեֆրոպաթիաներ
  • ժառանգական նեֆրոպաթիա

Հիվանդություններ, որոնք բերում են երիկամի ախտահարման․

  • շաքարային դիաբետ
  • պարբերական հիվանդություն
  • ամիլոիդոզ
  • գուդպասչերի համախտանիշ
  • զարկերակային հիպերտենզիա
  • աուտոիմուն և համակարգային հիվանդություններ
  • համակարգային կարմիր գայլախտ
  • գրանուլեմատոզ պոլիանգիիտով
  • ռևմատոիդ արթրիտ
  • Բեխտերևի հիվանդություն
  • միկրոսկոպիկ պոլիանգիտ
  • գրանուլեմատոզ
  • հետինֆեկցիոն գլոմերուլոնեֆրիտ
  • կարդիոռենալ համախտանիշ

Մեր մասնագետները

Արթուր Պետրոսյան Հեմոդիալիզի բաժանմունքի վարիչ Ավելին
gallery
subscribeIconԲաժանորդագրվեք մեր նորություններին

Օգտվելով այս կայքի ծառայություններից՝ Դուք հաստատում եք Ձեր համաձայնությունն անձնական տեղեկատվության մշակման հարցում

close

Շնորհակալություն

Ձեր կարծիքը կարևոր է մեզ համար
Գլխավոր