«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի էնդոսկոպիկ միջամտությունների ծառայությունը գործում է ախտորոշիչ բաժանմունքի կազմում։
                            Էնդոսկոպիկ միջամտությունների ծառայությունը վերազինված է «Pentax» և «SonoScape» ընկերությունների նոր տեսաէնդոսկոպիկ համակարգերով, որտեղ կատարվում են ստամոքս-աղիքային համակարգի (կերակրափող, ստամոքս, 12-մատնյա աղիք, հաստ աղիք) հետազոտություններ:
Բացի ախտորոշիչ հետազոտություններից, այստեղ իրականացվում են նաև մի շարք բուժական էնդոսկոպիկ միջամտություններ.
- կերակրափողի վարիկոզ լայնացած երակների լիգավորում
 - ստամոքս-աղիքային համակարգի տարբեր ծագման արյունահոսությունների դադարեցում
 - օտար մարմինների հեռացում
 - էնդոսկոպիկ եղանակով պոլիպների հեռացում
 - կերակրման նպատակով միջմաշկային գաստրոստոմայի տեղադրում
 - կերակրափողի նեղացումների բալոնային դիլատացիա և այլն